Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Ադրբեջանից խաղաղություն են մուրում

Ադրբեջանից խաղաղություն են մուրում
29.07.2024 | 10:03

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը, ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռք բերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում:

44-օրյա պատերազմից հետո, 3 տարի և 8 ամսվա ընթացքում անընդհատ զիջում եք, 2020թ․ դեկտեմբերին Սյունիքից առանց կռիվ տասնյակ կիլոմետրերով տարածք հանձնեցիք Ադրբեջանին, այդ գործի համար Վաղարշակ Հարությունյանին պարգևատրեցիք Մոսկվայում ՀՀ դեսպանի յուղոտ պաշտոնով, հանձնեցիք Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, առանց կռիվ ու կռվով 200 քառակուսի կիլոմետր տարածք հանձնեցիք ՀՀ սահմանամերձ գոտուց, չգիտես ինչի դիմաց Արցախը համարեցիք Ադրբեջանի մաս, Ղազախի 4 գյուղերի և Կիրանց գյուղի տարածքները միակողմանի, ապօրինի կերպով հանձնեցիք Ադրբեջանին ու հիմա Ադրբեջանից հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ եք խնդրում։ Ադրբեջանից խաղաղություն եք մուրում, սակայն խաղաղությունը չեն մուրում, այն նվաճում են, դրան արժանանում են։ Կապիտուլյանտները, հողատուները չեն կարող խաղաղություն հաստատել, նրանք աղետներ են բերում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ